«Այն մարդիկ, ում դեմքերը ես տեսա այդ Վերնատան հավաքին, ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու շանս չունեն: Նրանք անցյալում են, նրանք Սերժ Սարգսյանի հետ մերժվել են: Մերժվել են երեկ և մերժվելու են վաղը: Ես ցավում եմ, որ բացի Ազգային ժողովից, մենք արտախորհրդարանական ընդդիմություն գրեթե չունենք: Սա մեզ համար խնդիր է: Եվ Վերնատան գործիչներին անվանել ընդդիմություն… Չեմ ցանկանա կտրուկ բաներ ասել, բայց այնտեղ ընդդիմություն չկա: Այնտեղ հավաքված է անցյալը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:









































