Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարգադրել է կազմակերպել Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկումները, որոնք վերաբերում են պետական իշխանության ապակենտրոնացմանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով կառավարության մամլո ծառայությանը:
Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների քննարկումներ կազմակերպելու մասին որոշումը՝ պետական իշխանության ապակենտրոնացման մասին, ընդունվել է հինգշաբթի երեկոյան՝ կառավարության արտահերթ նիստի ժամանակ:
Համաձայն փաստաթղթի՝ նախարարները, իշխանության պաշտոնակատար ղեկավար մարմինները մինչև հոկտեմբերի 1-ը պետք է կազմակերպեն Սահմանադրության համապատասխան փոփոխության քննարկումները՝ տեղի ինքնակառավարման մարմինների, դրանց ասոցիացիաների, հանրության, գիտական և գործնական շրջանակների մասնակցությամբ:










































