ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ժնևյան քառակողմ բանակցությունների արդյունքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պայմանավորվածությունների բարեխիղճ կատարումը կնպաստի երկրում ճգնաժամի կարգավորմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ակնկալում եմ, որ բոլոր կողմերը կցուցաբերեն բարեխիղճ փոխգործակցությունը շարունակելու լուրջ մտադրություններ և կիրականացնեն ժնևյան հայտարարության մեջ տեղ գտած քայլերը, որոնք կնպաստեն այդ ճգնաժամի կայուն կարգավորմանը»,- նշել է Պան Գի Մունը:
Հանդիպման արդյունքներով կողմերը պարտավորվել են զերծ մնալ բռնության ցանկացած ձևից, ահաբեկումից ու սադրիչ գործողություններից: Հանդիպման մասնակիցները վճռականորեն դատապարտել են ծայրահեղականության, ռասիզմի և կրոնական անհանդուրժողականության բոլոր դրսևորումները:






































