Պենտագոնի ղեկազվար Մարկ Էսփերը ԱՄՆ ՌԾՈՒ նախարար Ռիչարդ Սփենսերին խնդրել է պաշտոնաթող լինել՝ նրա նկատմամբ վստահության կորստի պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը։
Պաշտոնաթողության մասին որոշումը կայացվել է ՌԾՈՒ հատուկջոկատային Էդվարդ Գալախերի գործի պատճառով, որն Աֆղանստանում մեղադրվել է ռազմական հանցագործությունների համար։ Էսփերը Սփենսերին կոչ է արել հրաժարական տալ, երբ իմացել է, որ վերջինը Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի առաջարկել է չխանգարել Գալախերի դեմ գործին։ Նա երախշավորել է, որ զինծառայողը կլքի ՌԾՈՒ-ն՝ պահպանելով կոչումը։ Հստակեցվում է, որ Սփենսերի դիրքորոշումը տարբերվում է նրա հրապարակային հայտարարությունից։
Էսփերի խոսքով՝ միջադեպից հետո ինքն այլևս չի կարող վստահել իր ենթակային, ուստի Սփենսերը պետք է լքի պաշտոնը։





































