«Այստեղ ամենակարևորն այն է, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը իրեն թույլ է տալիս խոսել՝ գիտակցելով, որ այդ խոսքով վնասում է Հայաստանի Հանրապետությանը: Կան պաշտոններ, որոնցում նշանակված անձի առաջնային հատկությունը լռելու ունակությունն է, որովհետև նրանց խոսելը վնասում է իրենց երկրին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Վանեցյանի՝ նախօրեին արած հայտարարություններին:








































