Thursday, 11 06 2026
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Ո՞վ է Բաքվից մաշված «Զապորոժեցով» եկած ու Երևանի կենտրոնը գրաված տղան

Երևանի կենտրոնում վեր խոյացած շենքերը թեև քաղաքին նոր տեսք են տվել, բայց քաղաքն ամենևին էլ ուրախ չի դարձել: Հավանաբար այն պարզ պատճառով, որ այդ շենքերի մեծ մասը վեր է խոյացել բազմաթիվ ընտանիքների դժբախտության հաշվին: Թե ովքե՞ր են այդ դժբախտացնողները և ինչպե՞ս է նրանց հաջողվել մարդկանց դժբախտացնելով վեր խոյացնել այդ շենքերը՝ քչերին է հայտնի:

Դժբախտացած ընտանիքների շրջանում առաջին հորիզոնականում Էդուարդ Թախունցի անունն է: Շատերի մոտ տրամաբանական հարց կառաջանա՝ ո՞վ է Էդուարդ Թախունցը, քանի որ նրա անունը լայն շրջանակներում հայտնի չէ: Մեզ հետ զրույցում դատախազական համակարգի աշխատակիցներից մեկի պատմելով, ում անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում, Էդուարդ Թախունցը Բաքվից գալով ոչինչ չի ունեցել: «Հենց սկզբից, երբ իր մաշված «Զապորոժեցն» էր քշում, արդեն իր մանր-մունր խարդախություններով հայտնի էր դարձել դատախազությունում: Մեր ձեռքերը մինչ օրս քոր են գալիս, բայց ինքը մեջք ունի, դրա համար չենք նստացնում իրեն»,- անկեղծացավ դատախազը:

Իսկ ո՞վ է Թախունցի մեջքը, որին չեն կարողանում կոտրել: Մեզ դիմած տուժած բնակիչների փոխանցմամբ՝ Թախունցը Բաքվից ծանոթ է եղել Միխայիլ Բաղդասարովին: Այնուհետև, երբ որոշ ժամանակ բնակություն է հաստատել Մոսկվայում, իր գործարար քեռու միջոցով ավելի է ամրապնդել կապերը Բաղդասարովի հետ: Վերադառնալով Հայաստան՝ դարձել է նրա բրոքերը, հետո գործադիր տնօրեններից մեկը, այնուհետև աճելով՝ դարձել է ներդրող շինարարության ոլորտում, ապա իր կապերն ամրապնդել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին քաղաքապետ Զախարյանի հետ: Իսկ ինչպե՞ս է աճել: Թախունցը խարդախությամբ ձեռք բերված տարածքները վաճառել է Բաղդասարովին և մյուս պաշտոնյաներին: Պուշկինի փողոցի բոլոր տները նա է խաբեությամբ յուրացրել և յուրաքանչյուր բնակչի հետ տարբեր կերպ է վարվել: Նրա գործելաոճին ծանոթացնելու համար ներկայացնեք երկու ընտանիքների պատմություն: Նախ՝ նշենք, որ «անշարժ գույքի գործակալի» թիրախներն են եղել միայնակ, հիվանդ, մտավորական մարդիկ, որոնց նախ սիրաշահել է, ձեռք բերել նրանց վստահությունը, ապա չարաշահել այն ու տիրացել նրանց գույքին: Իսկ բողոքողներին այստեղ-այնտեղ վախեցրել է, թե իր թիկունքին Ղարաբաղի ղեկավարությունն է կանգնած, և դա է պատճառը, որ նա Հայաստանում մաշված «Զապորոժեցով» միանգամից թևեր է առել:

Նրա ցանցում հայտնված աշխարհահռչակ արծաթագործ, արվեստագետ Արծրուն Բերբերյանի դուստրը՝ Անահիտը, պատմում է, որ Թախունցը իր 9-րդ հարկի հարևանն է եղել: «Մի օր որոշեց, որ առաջին հարկում գտնվող Արծրուն Բերբերյանի արվեստանոց-թանգարանն իրենը պետք է լինի ու հասավ իր նպատակին: Առանց գումար ծախսելու նա Բերբերյանի դստերը՝ ինձ, ծնողազուրկ և հաշմանդամ եղբոր խնամակալ Անահիտին այնպիսի ծուղակը գցեց, որ երբ զոհը գիտակցի, որ ինքը գիշատիչի ստամոքսում է, արդեն սկսված լինի մարսողության գործընթացը: Իսկ եռամյա դաժան ու անհավասար պայքարից հետո մազապուրծ փրկվեց միայն արվեստանոցի կեսը՝ ավերակ վիճակում»,- պատմեց Անահիտը: Ի դեպ, Թախունցն այդ տարածքը վերագնելու պայմանագրով գործարք պիտի կատարեր, բայց նոտարում և դատարաններում իր կապերի միջոցով նրան հաջողվել է նախնական պայմանագիրը վերածել հիմնականի՝ արդյունքում 150 քառակուսի մետր տարածքից 90-ը սեփականացնելով: Ինչպե՞ս: Բանն այն է, որ Անահիտի 11-ամյա եղբայրը հիվանդ էր և նրա վիրահատության համար գումար էր անհրաժեշտ: Թախունցը Անահիտի հետ նախնական պայմանագիր է կնքել, որ մի փոքր հատված հատկացնի իրեն՝ 1000 դոլարի դիմաց, իսկ մյուս մասը ցանկություն է հայտնել արվեստագետի հիշատակի համար վերանորոգել: Անահիտի եղբոր կյանքը, սակայն, չի հաջողվում փրկել, իսկ ամբողջ արվեստանոցը Թախունցը հասցրել էր ավերակի վերածել: Երեք տարի ձգված դատական քաշքշուկից հետո Թախունցը Անահիտին վճարել է ընդամենը 20 հազար դոլար, այն էլ՝ մաս-մաս, ինչը հազիվ դատական ծախսերին է բավականացրել: Մինչդեռ յուրացրած տարածքը Թախունցը 600 հազար դոլարով վաճառել է մեկ ուրիշի:

Ի դեպ, մեզ հայտնի բոլոր զոհերի դեպքում Թախունցը նույն գործելաոճն է կիրառել՝ տարբեր սցենարներով: Արդյունքում, ինչպես Անահիտը նկատեց, տուժող բնակիչներին մղում էր իրավասու մարմինների կամ մամուլի գիրկը: Անահիտը վստահեցրեց, թե քանի որ քաղաքացիական դատական բոլոր ատյանները սպառել է, ցանկանում է, որ քրեական գործ հարուցվի, որպեսզի Թախունցին վնասազերծեն հասարակությունից: Իսկ եթե որոշ պաշտոնյաներ հասկանալի պատճառներով փորձեն հավատացնել, թե իրենց հետ Թախունցը կապ չունի, թող կանգնեն իր կողքին, որ ոչ նրանց անվան հետ շարունակի խաղալ, ոչ էլ նոր բնակիչների գլխին փորձանք դառնա:

Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչներ Ռուբեն և Վալյա Ղարիբյանները ևս հայտնվել են Թախունցի թիրախում: Նա ցանկացել է ամեն գնով նրանց բնակարանը ձեռք բերել, ամուսինների պատմելով՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող շենքի կառուցման համար: Ու քանի որ Թախունցը և ամուսինները վաղեմի ծանոթներ էին,- նրա ծնողները Բաքվում ապրել են Ռուբեն և Վալյա Ղարիբյանների հարևանությամբ,- Թախունցը մեկ տարի շարունակ համոզել է, թե ցանկանում է նրանց լավություն անել՝ նորակառույց շենքում բնակարան տալ: Ամուսիններին համոզելուց հետո Ավանում բնակարան է վարձակալել՝ ասելով, որ նոր շենքի կառուցումից հետո իրենց բնակարան կհատկացնի: Սակայն 3 ամիս հետո դադարել է վարձավճարը վճարել: Ամուսինները իրենց աղջկա հետ ստիպված են եղել վերադառնալ և 6 ամիս ապրել Պուշկինի փողոցում ընթացող շինարարության հարևանությամբ՝ բաց երկնքի, անձրևի ու ձյան տակ, որից հետո նրանց բռնությամբ, դստեր հասցեին սպառնալիքներ հնչեցնելով տարել են 3-րդ մասի մի ավերակ բնակարանում տեղավորել, որտեղ էլ մինչ օրս ապրում են: Ռուբեն Ղարիբյանի վիճակը նյարդային ապրումների պատճառով այսօր արդեն ծայրահեղ վատ է: Թախունցը նրանց բացատրել է, թե ավելին անել չէր կարող, քանի որ տարածքն անիծված էր, և իրենք դա վաճառել են Սերժ Սարգսյանի եղբորը: Այդ հասցեում ներկա պահին 9-հարկանի շենք է վեր խոյացել: Տիկին Վալյայի փոխանցմամբ՝ ինքը հանդիպել է նաև Միխայիլ Բաղդասարովին, ով պատասխանել է, թե քեզ տուն են տվել 3-րդ մասում, իսկ եթե դժգոհ ես, դիմի դատարան: Բայց ամուսինները չեն դիմում, քանի որ ոչ գումար ունեն, ոչ էլ հավատ դատարանների նկատմամբ:

Մեր տեղեկություններով, Թախունցն իր բոլոր խարդախ գործարքները կատարել է կնոջ՝ Աննա Ավանյանի եղբոր՝ նախկինում դատախազության աշխատակից Աշոտ Թադևոսյանի օգնությամբ, որն ուղղորդել է, թե ինչպես է հնարավոր փաստաթղթերի միջոցով անօրինական գործարքները բերել օրինական դաշտ: Ահա թե ինչու է նա այստեղ-այնտեղ հայտարարում, որ իր դեմ խաղ չկա, որովհետև օրենքն իր գրպանում է, իսկ նրա մատաղացուն Նորայր Սահակյանն է. բոլոր փաստաթղթերի տակ նրա ստորագրությունն է դրված, որպեսզի Թախունցը հետագայում դատ ու դատաստանի առաջ չկանգնի՝ ջրից չոր դուրս գա:

Հ.Գ. Մենք «Արմավիայի» մամուլի քարտուղարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե Միխայիլ Բաղդասարովը ի՞նչ առնչություն ունի Թախունցի հետ: «Թախունցը երբեք չի աշխատել Միխայիլ Բաղդասարովի ընկերությունում: Նա նույն հաջողությամբ կարող է հայտարարել, որ իր թիկունքում ԱՄՆ նախագահը կամ Բեն Լադենն է կանգնած, հետո ի՞նչ: Զառանցանքը դեռևս իրականություն չէ: Ինչ վերաբերում է այդ երկու կանանց, ապա Միխայիլ Բաղդասարովը նրանց երբեք չի տեսել, խոստումներ չի տվել: Այնպես որ, ովքեր այդ բնակիչներին խոստումներ են տվել, նրանցից էլ պահանջեք»,- պատասխանեցին մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում