Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չարչարանաց շաբաթի Ավագ հինգշաբթիի երեկոյան պատարագի ժամանակ լվացել և համբուրել է 12 հաշմանդամների ոտքերը: Այն այս տարի անցկացվել է Հռոմում հաշմանդամների վերականգնողական կաթոլիկական կենտրոններից մեկում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այս ծեսի հիմքում աստվածաշնչյան պատմությունն է, համաձայն որի՝ Հիսուս Քրիստոսը լվացել է իր աշակերտների ոտքերը՝ ցույց տալով եղբայրական սիրո և համերաշխության օրինակ:
«Ժառանգությունը, որը թողել է մեզ Հիսուսը, միմյանց ծառայելու մեջ է»,- այս կապակցությամբ ասել է Ֆրանցիսկոս պապը:
«Այժմ ես կկատարեմ այդ ժեստը, սակայն մենք մեր սրտերում պետք է մտածենք ուրիշների մասին, մտածենք այն մասին, որ Հիսուսը մեզ պատգամել է սիրել միմյանց»,- ընդգծել է քահանայապետը:
Հռոմի պապը լվացել է 16-86 տարեկան 8 տղամարդու և 4 կանանց ոտքեր:









































