ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջիկա ժամերին կքննարկի իրավիճակը սիրիական Հոմսում, որտեղ վերջին օրերին վերսկսվել են մարտերը կառավարական բանակի և ընդդիմության գրոհայինների միջև։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Ինչպես հայտարարել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ Ջոն Օգվուն, փակ խորհրդակցությունը տեղի կունենա նյույորքյան ժամանակով 17։30-ին։







































