Eni իտալական էներգետիկ կոնցեռնը ուսումնասիրում է Ուկրաինային գազի մատակարարման նոր միջոցների հնարավորությունը։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում՝ Կիևում Գերագույն ռադայի կողմից, Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար նշանակված Յուրի Պրոդանի և Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնիի հետ հանդիպման արդյունքներով։ Առաջարկության նախաձեռնող է հանդես եկել Յուրի Պրոդանը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը։
Կողմերը նաև քննարկել են Eni-ի գործողությունները Ուկրաինայում և պայմանավորվել են թերթաքարային և սովորական գազի պոտենցիալ արտադրության մեծացման շուրջ համագործակցության մասին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ITAR-TASS-ը, Յուրի Պրոդանը ապրիլի 11-ին հայտարարել էր, որ Ուկրաինան ծրագրում է ռևերսային երթուղիներով բնական գազի մատակարարման պայմանագիր կնքել ֆրանսիական ու գերմանական ընկերությունների հետ։ Նրա ասելով՝ խոսքը RWE գերմանական էներգետիկ ընկերության և ֆրանսիական ընկերություններից մեկի մասին է։








































