Կալանքից ազատված Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան խոստացել է պայքարել իշխանությունների և անարդարացիորեն իրեն բանտարկած ուժերի դեմ։ Մասնավորապես՝ նա խոստացել է նրանց կյանքը դժոխքի վերածել, հաղորդում է Associated Press-ը։
Դա Սիլվայի խոսքով՝ նրանք չգիտեն՝ ինչ է նշանակում 74-ամյա «կրքոտ մարդու հետ բախվելը»։