Վերջերս համացանցում սոսկալի տեսանյութ է հայտնվել Նյու Յորքի մետրոյից: Դրանում պատկերված է, թե ինչպես թմրանյութի ազդեցության տակ գտնվող տղամարդը պառկած է հենց գնացքի գծերի վրա և չի ցանկանում բարձրանալ: Նրա ընկերը մի քանի պատահական անցորդների օգնությամբ փորձում է բարձրացնել խելագարին պլատֆորմ, բայց անհաջող: Գնացքը անցնում է տղամարդու վրայով՝ հաղորդում է Metro-ն:
«Ձեռքդ տու՛ր, բարձրացի՛ր, բարձրացի՛ր, այ տղա, չի կարելի այդպես պառկել»: Նման խոսքերով հարբած տղամարդու ընկերը և երկու այլ անծանոթներ փորձում են բարձրացնել տղամարդուն, սակայն տեսնելով որ դա հնարավոր չէ, նրանք փորձում են իրենք փրկվել: Տեսանյութն ընդհատվում է այն պահին, երբ գնացքը դուրս է գալիս թունելից, իսկ տղամարդը շարունակում է պառկած մնալ երկաթգծի վրա:
Ավելի ուշ պարզվեց, որ ինչ-որ հրաշքով տղամարդուն հաջողվել էր փրկվել: Նրան տարել էին հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր «էմոցիոնալ անհավասարակշռություն»:









































