Վրաստանի վճռաբեկ դատարանն արդարացրել է երկրի պշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային յոթ հատուկ նշանակության ջոկատայինների գործով։ Վճռաբեկ դատարանը նաև ուժի մեջ է թողել արդարացնող դատավճիռը նրա հետ մեկտեղ մեղադրվողների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը:
Հիշեցնենք, որ գործը վերաբերվում է Բաչո Ախալայի՝ ներքին գործերի նախարար աշխատած ժամանակաշրջանին։ Ախալայան յոթ մեղադրյալների հետ մեղադրվում էր այլախոհության հատկանիշով հատուկ ջոկատային յոթ զինվորների նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մեջ։
Ախալայի պաշտպանությունը պնդում էր, որ վերոնշյալ զինվորներն անցել են ռեյնջերների պատրաստման հատուկ դասընթաց։








































