Իռալանդական բանկերին սպասում է մի գործընթաց, որի արդյունքում նրանք կարող են միանալ մեկը մյուսին կամ վաճառվել:
Դա Եվրամիության անդամ երկրների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից տրամադրվելիք օգնության հիմնական պահանջներից մեկն է: Այս մասին ասված է իռլանդական կառավարության հայտարարության մեջ: Հայտնի է, որ ԵՄ-ը եւ ԱՄՀ-ը Իռլանդիային պատրաստվում են տրամադրել 90 միլիարդ դոլարի օգնություն:
Ինչպես ամբողջ աշխարհում, իռլանդական բանկերը նույնպես լուրջ ներդրումներ են կատարել նախքան ճգնաժամը, եւ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ անշարժ գույքի շուկայի փլուզման հետ զգալիորեն տուժել են նաեւ բանկերը: Իռլանդիայի կառավարությունը, պարզվեց, չուներ անհրաժեշտ գումարներ` օգնելու երկրի բանկերին եւ ստիպված էր դիմել գործընկերների օգնությանը: