Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ և սպասում է «Ռոսօբորոնէքսպորտին» Բաքվում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք սպառազինության ADEX-2014 ցուցահանդեսում: Այս մասին ARMS-TASS-ին տված հարցազրույցում սպառազինության DSA-2014 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի օգնական Զաադ Մամադովը:
Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության ընդհանուր ծավալում Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը, երկրորդում Թուրքիան է, այնուհետև՝ ՀԱՀ-ը:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչը նշել է, որ հանրապետությունը վերջին շրջանում Ռուսաստանից ստացել է Տ-90 տանկեր, հրանետային ծանր համակարգեր (ТОС), ինքնագնաց «Մստա» հրետանային սարքավորումներ, Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ, ԲՄՊ-3 մարտական մեքենաներ, ԲՏՌ-82 զրահատրանսպորտներ:
Ադրբեջանում լիարժեք կերպով իրականացվում է АК-74М ինքնաձիգների լիցենզիոն արտադրության կազմակերպման համաձայնագիրը:
Նա հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք ցուցահանդեսի ընթացքում «Ռոսօբորոնէքսպորտի» հետ իրենց կապերը դուրս կգան նոր մակարդակ:











































