«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր է հզորացնել թիմի կազմն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Daily Mail-ը հայտնում է, որ «կարմիր սատանաներ»-ի ներկայացուցիչները ներկա են եղել Պորտուգալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Բենֆիկա»-«Պորտու» հանդիպմանը և հետևել հարձակվող Ջեքսոն Մարտինեսի և կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի խաղին:
Նշվում է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրանդը հետևում է նաև ձախ պաշտպան Գիլյերմո Սիկեյրայի խաղին, ում իրավունքները պատկանում են իսպանական «Գրանադա»-ին:









































