Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ը ստեղծման օրվանից չի կատարել իր գործառույթները. այն բիզնես պրոյեկտ է Կարեն Կարապետյանի համար

Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ տատն իր 4 թոռների հետ շմոլ գազից ծխախեղդ էր եղել սեփական բնակարանում, բարձրացվեց հարցը, թե արդյոք պատշաճ է աշխատում գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը։ Նախնական վարկածով՝ Նոր Հաճնում այդ ընտանիքի ողբերգության պատճառը եղել է ծխատարի խցանումը, իսկ եթե ժամանակին «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը ստուգեր ծխատարը, ապա այս ողբերգությունը տեղի չէր ունենա։

Ինչևէ, ողբերգությունից հետո հարցը հասավ ընդհուպ Ազգային ժողով, հնչեցին ելույթներ, հարցեր բարձրացվեցին ընկերության արդյունավետության հետ կապված։

Երեկ էլ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ձևական ծառայություններ մատուցող և դրանց դիմաց վճարներ կորզող «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերության հետ կնքված գործարքը վերանայելու և ծառայությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթը դարձնելու վերաբերյալ։ Այս նախաձեռնությանը միացել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ ևս:

«Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը ԱԻՆ-ի ենթակայության տակ տեղափոխելու մասին Բաբաջանյանը նախօրեին խոսել էր նաև Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։ «Որևէ մեկն այս իրավիճակում ապահովագրված չէ, քանի որ պատշաճ չի իրականացվում այն ծառայությունը, որը իրականացնում է այս ընկերությունը։ Սա արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք, և կառավարությունը պետք է գործուն ջանքեր գործադրի այս հարցը հիմնավորապես լուծելու և այս ընկերությանը զրկելու այլևս այդ իրավունքից, լիցենզիայից։ Այդ ծառայությունը պետք է վերապահվի արտակարգ իրավիճակների նախարարությանը մեր քաղաքացիներին նման գույժերից զերծ պահելու համար»,- ասել էր Բաբաջանյանը։

Առհասարակ, բնակիչները ևս դժգոհում են այս ընկերության մատուցած ծառայություններից։ Բաժանորդների խոսքերով՝ ընկերության աշխատակիցները տարին մեկ անգամ, լավագույն դեպքում 6 ամիսը մեկ այցելում են բաժանորդներին, բաժանորդից ստորագրություն վերցնում, որ իրենք այցելել են ու հեռանում են։ Մինչդեռ, այդ ծառայության դիմաց բաժանորդները 6 ամսվա համար 3600 դրամ են վճարում։ Այսինքն՝ ընկերությունը չմատուցած ծառայությունների դիմաց բաժանորդներից գումար է գանձում։ Այլ կերպ ասած՝ օդից փող է աշխատում։

Հիշեցնենք, որ նախկինում գազասպասարկում իրականացնում էր «Հայռուսգազարդը», որը հետագայում այդ ծառայության իրականացումը պատվիրեց «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ին:

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունն ի սկզբանե որ ստեղծվել էր, բովանդակային առումով բիզնես պրոյեկտ էր Կարեն Կարապետյանի համար և սպասարկում էր հենց նրա շահերը։ «Կազմակերպությունը ստեղծման օրվանից չի կատարել իր գործառույթները։ Ստանալով քաղաքացիներից համապատասխան գումար, իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել։ Տեսուչը տարին 2 անգամ է այցելում բնակարաններ, ընդամենը ակտ է կազմում, որ եկել է ու գնում է, չի փորձում ստուգել-մաքրել ծխատարները, որի համար մենք իրենց վճարում ենք։ Դրա համար ես պնդում եմ, որ այդ ծառայության կարիքը չկա։ Իսկ եթե կա, ապա այն պետք է մտնի հենց գազի սակագնի մեջ, ու «Գազպրոմն» էլ իրականացնի սպասարկումը։ Կարիք չկա սպասարկումը պատվիրակել որևէ այլ կազմակերպության։ Ով որ գազը մեզ մատակարարում է, թող բարի լինի ինքն էլ գա ու ստուգի դրա անվտանգությունը»,- ասաց Արիստակեսյանը։ Նրա խոսքերով՝ եթե անգամ որոշում կայացվի ծառայությունը տանել ԱԻՆ, ապա պետք է հաշվի առնել, թե արդյոք ԱԻՆ-ը կատարելու է այդ գործողությունները։ «Չստացվի, որ ծառայությունը մեկ տեղից տեղափոխում են մեկ այլ տեղ, դրանից որակ չի փոխվում, բայց բաժանորդը շարունակի վճարել դրա համար»,- ասաց Արիստակեսյանը։

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը դեռևս կարծիք չունի ընկերությունը ԱԻՆ ենթակայության տակ տեղափոխելու վերաբերյալ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ողջ արդյունավետությամբ աշխատում են և այնպես չէ, որ տեղափոխությունից իրենց արդյունավետությունը կբարձրանա։ «Ես սրանից ավելի բարձր արդյունավետություն չեմ պատկերացնում՝ նայելով մեր պրոֆեսիոնալ անձնակազմին, աշխատակիցներին։ Ինչ վերաբերում է Նոր Հաճնի դեպքին, ապա պետք է հասկանալ, թե դեպքը ինչից է տեղի ունեցել, որ կարողանանք հասկանալ՝ դա մեր մեղքն է, թե ոչ։ Յուրաքանչյուր բաժանորդ, եթե թավան թարս դնի գազօջախի վրա, այրիչները միացնի, գազօջախը օգտագործի որպես ջեռուցման միջոց, ազդանշանային սարքը սնուցումից անջատի ու տեղի ունենա թունավորում, մենք ինչ պետք է անենք։

Ես չեմ կարող ասել»,- ասաց Նալբանդյանը։

Դիտարկմանը, որ մեղքը միայն բաժանորդներինը չէ, իրենց աշխատակիցները ևս պատշաճ չեն կատարում իրենց գործառույթը, տարվա մեջ 1-2 անգամ են այցելում բաժանորդի տուն, և այն էլ այցելությունը կրում է ֆորմալ բնույթ, ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց. «Ըստ մատակարար-բաժանորդ պայմանագրի՝ սպասարկումը կատարվում է պլանային՝ երկու անգամ՝ մեկը ջեռուցման սեզոնին, մյուսը՝ ամռանը։ Մնացածը կատարվում է ըստ բնակչի հայտի, կանչի։ Նույն րոպեին մեր աշխատակիցը գնում է, անվճար սպասարկում է, յուրաքանչյուր պրոբլեմ վերացնում է։ Ինչ վերաբերում է ծառայության գնին, ապա սակագինը որոշվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Եվ հետո փողը բաժանորդը չի վճարում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությանը, այլ վճարում է մատակարար կազմակերպությանը»։

Հարցին՝ հիմա, եթե որոշում կայացվի ներտնային սպասարկումը պատվիրակել ԱԻՆ-ին, ինչպիսի՞ն կլինի ձեր մոտեցումը, Նալբանդյանը պատասխանեց․«Դրա գնահատականը ես չպետք է տամ, ես չեմ որոշողը։ Գոյություն ունի էներգետիկ նախարարություն, կառավարություն, ՀԾԿՀ, «Գազպրոմ Արմենիա»։ Որոշումն իրենցն է, թե ով ավելի պատշաճ սպասարկում կիրականացնի։ Բայց մենք 12 տարի է՝ գործում ենք այս ոլորտում, սա մեր ոլորտն է, և չեմ կարծում, որ լինի ուրիշ նման պատրաստված ընկերություն՝ 1000 հոգանոց պրոֆեսիոնալ անձնակազմով, որ նման սպասարկում իրականացնի։ Ես ոչ ոքի չեմ ցանկանում փնովել, բայց ասում եմ այն իրականությունը, որը կա»,-ընդգծեց «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության գլխավոր տնօրենը։

Ի դեպ, Արման Նալբանդյանը հերքեց ընկերության և Կարեն Կարապետյանի կապը։ «12 տարվա ընթացքում ես Կարեն Կարապետյան անունով մարդու, որպես հիմնադիր, չեմ տեսել։ Որպես հիմնադիր էլ գրանցված չէ Կարեն Կարապետյանի անունը։ Մնացածը լսել եմ կողքի բանավոր զրույցներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում