Թուրքիայի իշխանությունները փոխել են պահանջները զբոսաշրջիկների արտասահմանյան անձնագրերի գործողության ժամկետի նկատմամբ: Այս մասին ասվում է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան կայքում:
Այժմ զբոսաշրջիկներն առանց այցագրի ռեժիմի շրջանակում Թուրքիայի սահմանը հատելու համար պետք է ունենան առնվազն 4 ամիս գործողության ժամկետով արտասահմանյան վավեր անձնագիր: Ավելի վաղ Թուրքիայի պահանջը սահմանափակվում էր 3 ամիս գործողության ժամկետով:
Հաղորդվում է, որ առանց այցագրի զբոսաշրջության կամ բանակցությունների անցկացման նպատակով Թուրքիա այցելող Ռուսաստանի քաղաքացիները կարող են տարի մեկ անգամ երեք ամիս ժամկետով կեցության իրավունք ստանալ:
Համաձայն վիճակագրության՝ 2013-ին Թուրքիա է այցելել 4.3 մլն ռուս՝ 19 տոկոսով ավելի, քան 2012-ին:









































