Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ հանդիպում են ունեցել Ուկրաինայի հարցով Ժնևյան խորհրդակցությունների մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ֆոտոխցիկների առջև նրանք միմյանց ձեռք են սեղմել, որից հետո զրույցը շարունակվել է փակ դռների հետևում:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի արտգործնախարարների ձևաչափով խորհրդակցությունների մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին):
Խորհրդակցությունները կտևեն մոտ 2 ժամ, որից հետո կանցնեն աշխատանքային ճաշկերույթի ռեժիմի:
Քառակողմ հանդիպմանը Բրյուսելը ներկայացնում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, իսկ Կիևը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:











































