«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրի շրջանակներում կայացած «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղը:
«Չեմ կարող ասել, թե մենք լավ էինք խաղում: Այս անգամ մենք արժանի չէինք հաղթանակի: Ոչ-ոքին, իհարկե, չի գոհացնում մեզ:
Տեսնենք, թե ինչ կկատարվի մրցաշրջանի վերջնամասի մյուս տուրերում, բայց մեր շանսերը նվազել են: Շատ թերություններ ունեինք: Բայց որոշիչ դերակատարություն ուներ հոգեբանությունը, ոչ թե ֆիզիկական վիճակը»,- BBC-ն մեջբերում է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզչի խոսքերը:









































