Բիլբո հոբիթի մասին Ջոն Տոլկինի ստեղծագործության էկրանավորումը դարձել է վերջին տարիների ամենահաջողված ու սիրված նախագծերից մեկը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ծրագրում էր ի սկզբանե նկարահանել ֆիլմի 2 սերիա, որոնք համաձայն նախնական պլանի՝ պետք է կոչվեին «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» և «Հոբիթ. այնտեղ ու հետ»:
Երբ հեղինակը որոշեց ընդլայնել ֆիլմը՝ հասցնելով մինչև 3 մասի, երկրորդ ֆիլմը ստացել է «Հոբիթ. Սմաուգի դատարկությունը» անվանումը, իսկ պատմության ավարտը կոչվել «Հոբիթ. այնտեղ ու հետ»:
Ներկայում տեղեկություն է հայտնվել, որ ֆիլմի ավարտը վերանվանվելու է:
Շշուկների առիթը ընկերության գրանցած նոր անվանումն է՝ The Hobbit: Into the Fire: Այս տեղեկությունը թույլ է տալիս ենթադրել, որ ֆիլմը հենց այդպես էլ կկոչվի:














































