ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մեծացրել է իր ակտիվությունը սոցիալական մեդիայում՝ չորեքշաբթի երեկոյան Instagram-ին միանալուց ժամեր անց տեղադրելով «սելֆի» (բջջայինի տեսախցիկով արված լուսանկար) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է NBC-ն:
«Գտա ընկեր, ով միացավ Instagram-ում իմ առաջին սելֆիին» ,- ասվում է Բայդենի գրառման մեջ:
Գրառումը կատարվել է բաժանորդագրությունից 12 ժամ չանցած, սակայն այդ պահին նա արդեն 20 հազար հետևորդ է ունեցել:











































