Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի մասին երկրորդ զեկույցը ՄԱԿ ԱԽ-ում կներկայացվի մայիսի 15-ին: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
«Մենք մտադիր ենք երկրորդ զեկույցը ներկայացնել մայիսի 15-ին»,- ասել է դիվանագետը:
Նա տեղի բնակիչներին կոչ է արել մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկատվությամբ կիսվել ՄԱԿ-ի դիտորդների հետ, ովքեր գտնվում են Ուկրաինայում:
Նշենք, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն Ուկրաինայում մարդու իրավունքների մասին զեկույցը անվանել էր շինծու:








































