ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ղրիմ, Խարկով, Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
«Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում հետաձգել ցանկացած մեկնում Ուկրաինայի որոշ շրջաններ` ներառյալ Ղրիմի թերակղզի և արևելյան մարզեր` Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի` վերոնշյալ տարածքներում ռուսական զինված ուժերի ներկայության պատճառով»,- ասվում է հայտարարությունում:










































