Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Այս հանձնաժողովում 1-ական թեկնածուներ են առաջարկել կառավարությունը, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
«Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
«Քանի՞ նախարարի կամ պատգամավորի հայտարարագիր եք ուսումնասիրել, հայտնաբերվե՞լ են թերություններ, թե՞ ոչ և, եթե հայտնաբերվել են, ապա ինչպիսի՞ թերություններ են եղել, քանիսի՞ն եք տուգանել»,- թեկնածուին, որը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: