Գարնանը հայտնի փողոցային նկարիչ Բենքսին Վենետիկում տներից մեկի վրա փախստական աղջկա էր պատկերել, որը փրկարար ժիլետով է, իսկ ձեռքին՝ ջահ: Հիմա գրաֆիտին կիսով չափ ջրի տակ է անցել:
Իտալիայի մշակութային ժառանգության նախարարությունը և տեղի իշխանությունները հիմա գնահատում են ջրհեղեղի վնասների ծավալները: Ինչպես մինչ այդ հաղորդվել է, այն մոտավորապես 1 միլիարդ եվրո է գնահատվում, սակայն այդ գումարը կարող է դեռ աճել:
Քաղաքի պատմական կենտրոնը 70%-ով ողողվել է ջրով: Վերջին տվյալների համաձայն ջրհեղեղը չորս մարդու կյանք է տարել: