Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

«Զվարթնոցում» ազատ տնտեսական գոտի կստեղծվի՞

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվել է որոշումների փաթեթ, որը շուտով կներկայացվի կառավարություն, և դրա ընդունումից հետո կամբողջացվի ազատ տնտեսական գոտիների մասին իրավական դաշտը:

«Առաջին լրատավականի» հարցին, թե համաձայնագրի ստորագրմանը ի՞նչ գործնական քայլեր են հետևելու, Տ. Դավթյանը պատասխանեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են լինելու բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները՝ պետական մարմիններ, Տրանսպորտի նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը: Խումբը յուրաքանչյուր ամիս հանդիպումների ժամանակ կքննարկի ժամանակացույց, նախատեսվող քայլերը և կիրականացնի դրանք. «Սա բավական երկար, պրագմատիկ աշխատանք է պահանջելու բոլորիցս»:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 3 ուղղվածության ազատ տնտեսական գոտիներ՝ «Զվարթնոցում»՝ գյուղատնտեսական, «Մարս» գործարանում՝ արտադրական, և ապագայում կլինի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածության ազատ տնտեսական գոտի:

«Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ»-ի ներկայացուցիչ, «Արմենիա» միջազգային օդանավակայանների գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեին շեշտեց, որ հետաքրքրված են այս նախագծով և ուղևորների նոր համալիրի շինարարության ավարտից հետո հաջորդ քայլը կլինի «Զվարթնոց» օդանավակայանը դարձնել տեղափոխումների կենտրոն ու Հայաստանը կապել ամբողջ աշխարհին:

Ըստ համաձայնագրի՝ ազատ տնտեսական գոտու տարածքում կիրականացվի մեծածախ և մանրածախ առևտրային գործունեություն, մասնավորապես՝ թարմ մրգերի և բանջարեղենի մթերման, տեսակավորման, խորը սառեցման և փաթեթավորման ուղղություններով, ինչպես նաև ոսկյա իրերի և ադամանդների առևտուր: Համաձայնագրի նպատակն է խթանել առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման ուղղվածություն ունեցող ապրանքների արտադրությունը՝ արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում