Իր հազվադեպ տրվող հարցազրույցներից մեկում Նաոմի դե Լյուկ Ուայլդինգը պատմել է որոշ ինտիմ մանրամասներ իր հայտնի տատի՝ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի կյանքի մասին, հայտնում է WENN-ը:
«Իմ տատիկի հետ կյանքը նման էր հաճելի հորաքրոջ հետ ապրելուն: Տատիկների մեծ մասը սովորաբար ասում է. «Հարկավոր չէ տնից նման տեսքով դուրս գալ: Իսկ իմ տատիկը, տեսնելով երևացող կրծկալս, ասում էր. «Ավելի լավ է՝ հանես այն»,- պատմում է աղջիկը:
Ուայլդինգը նշում է, որ ինքը երբեք չի համեմատել կինոաստղին այն Էլիզաբեթ Թեյլորի հետ, ում գիտի:
«Եթե դուք մտերիմ լինեիք Էլիզաբեթ Թեյլորի հետ, նա ամենայն հավանականությամբ, ձեզ կհագցներ: Նա գիտեր, որ իր բախտը բերել է ունենալ այդքան մեծ թվով շքեղ զգեստներ ու նրան անհավանական մեծ բավականություն էր պատճառում դրանցով կիսվելը»,- պատմում է Լիզը:
«Շվեյցարիայում տատիկիս տանը կար ռմբապաստարան, որը նա վերածել էր զգեսապահարանի: Բոլոր մտերիմներին թույլատրվում էր իջնել այդտեղ ու զգեստներ ընտրել սեփական ճաշակով: Եթե դա ձեզ սազում էր, նա սովորաբար թույլատրում էր զգեստները վերցնել ձեզ»,- հավելում է Նաոմին:
«Նա հավատում էր սիրո ուժին ու չէր վախենում այն ցավից, որն այդ զգացումը կարղ էր պատճառել: Շատ մարդիկ են վախենում իրենց սիրտը բացել, նա հակառակը, նախընտրում էր այն նվիրել: Կարծում եմ՝ նա ամեն անգամ ամուսնանալիս հույս ուներ, որ այն երկարատև կլինի, սակայն նրա կյանքի հանգամանքները արտակարգ էին»,- ասում է դերասանուհու թոռնուհին:











































