Google ընկերությունը գործարկել է նոր ծառայություն՝ Photovine-ը, որի օգնությամբ օգտատերերը կարող են փոխանակել սմարթֆոներով արված նկարներ:
Ծառայությունը դեռ հրապարակային չէ, հեղինակներն ակնկալում են, որ օգտատերերը կթողնեն իրենց էլ.փոստի հասցեները, որից հետո նրանք խոստանում են հրավեր ուղարկել: Նախատեսվում է, որ պաշտոնապես այս ծառայության մասին կհայտարարվի հուլիսի վերջին:
Հունիսի վերջից Google-ը փորձարկում է սեփական սոցիալական ցանցը, սակայն հայտնի չէ, թե որքանով է այն կապված լինելու Photovine-ի հետ: Ենթադրվում է, որ այս ծառայությունը պետք է մրցակցի այնպիսի լուրջ հակառակորդների հետ, ինչպիսիք են Twitter-ն ու Instagram-ը, որոնք ունեն նմանատիպ զարգացած ծառայություններ:










































