Կանացի ներքնազգեստ արտադրող հայտնի Victoria’s Secret բրենդը որոշել է նվաճել Մեծ Բրիտանիայի շուկան: Այս տարի ընկերությունը Լոնդոնում կկազմակերպի իր ամենամյա շոուն, հայտնում է vestifinance-ն:
Victoria’s Secret-ի ամենամյա շոուն Լոնդոնում անցկացնելու մասին տեղեկությունը հաստատել են բրենդի հետ համագործակցող 2 մոդելներ:
Ընկերությունը սովորաբար ներկայացումներ է կազմակերպում Նյու Յորքում, թեև երբեմն ներկայացումներ է տալիս այլ քաղաքներում:
Victoria’s Secret-ի շոուն Լոնդոնում տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Ընկերությունը հիմնադրվել է 1977-ին, 2012-ին հասույթը կազմել է 6,12 մլրդ դոլար, օպերացիոն շահույթը՝ 1 մլրդ դոլար: Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 1000 խանութ:







































