Լեոնարդո Դի Կապրիոն համագործակցել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն, Բազ Լուրմանը, Քվենտին Տարանտինոն և Քլինտ Իսթվուդը: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ մոտ ապագայում դերասանը կաշխատի այնպիսի հայտնի կինոգործչի հետ, ինչպիսին է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
Աղբյուրի խոսքով՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի աստղը ներառվել է The Revenant ֆիլմի դերասանական կազմում:
Նախագծի հիմքում ընկած է Մայքլ Պունկեի համանուն վեպը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի Վայրի արևմուտքում:
Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին, իսկ շնորհանդեսը նախատեսված է հաջորդ տարվա աշնանը:













































