Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները մտադիր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ հղել, որով կխնդրեն ճանաչել շրջանի անկախությունը: Ծրագրվում է ուղերձը, ռուս առաջնորդի բացի, ուղարկել նաև Պետդումա և Ռուսաստանի Դաշնային խորհուրդ: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Փաստաթղթի նախագծում նրանք հղում են անում ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքին և 2006 թվականին տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներին: Այն ժամանակ բնակիչների ավելի քան 97 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանն ու այնուհետ Ռուսաստանին միանալուն:
Վերջին ամսում Մերձդնեստրի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ առաջնորդ Եվգենի Շևչուկն ու արտգործնախարար Նինա Շտանսկին, հանդես են եկել Մերձդնեստրը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարություններով:









































