Գերմանիայի խաղատները մեկ գիշերվա ընթացքում կորցրել են 10 մլն եվրո՝ խաղային սարքերի ծրագրային խափանման պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խաղացողներից մեկը նկատել է, որ որոշակի հաջորդականությամբ ստեղները սեղմելու դեպքում խաղային սարքը ջեքփոթ է պարգևում:
Ջեքփոթ պարգևող հաջորդականության հավաքման հրահանգն արագ հայտնվել է համացանցում:
Ոստիկանությունը դեռևս չգիտի՝ այդ հնարքի միջոցով ստացված շահումները որակի որպես գողությո՞ւն, թե՞ ոչ, քանի որ խափանված ծրագիրը եղել է պաշտոնապես սերտիֆիկացված:
Ներկայում իշխանությունները սահմանափակվել են խաղային սարքերում խոցելիության առկայության մասին խաղատների տերերին նախազգուշացնելով: Խաղային սարքերը թողարկվել են 3 տարի առաջ:








































