«Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնվել է «Ռոմա»-ի ուշադրության կենտրոնում: Չեմպիոնների Լիգայի գավաթի առաջիկա խաղարկության ուղեգիր նվաճելուց հետո ակումբին հարկավոր է հզորացնել հարձակման գիծը և «Ռոմա»-ի ղեկավարները ցանկանում են ձեռք բերել «Գալաթասարայ»-ի հարձակվողի տրանսֆերը : Այդ մասին հայտնում է le10sport-ը:
Դրոգբային իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան: Տեղեկությունների համաձայն` Դրոգբան երեք տարբերակ ունի` նոր պայմանագիր ստորագրել «Գալաթասարայ»-ի հետ, «Ռոմա» տեղափոխվել կամ շարունակել կարիերան «Յուվենթուս»-ում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2014 թվականի հուլիսի 30-ին: Այդպիսով, նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ և կարող է այլ ակումբ տեղափոխվել անվճար:









































