Sunday, 05 05 2024
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները

Օրը ցերեկով 9 կրակոց Դրոյի փողոցում, մի երիտասարդ ծանր վնասվածքներ է ստացել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր մեծ քանակությամբ երիտասարդներ էին հավաքվել: Բոլորը չէ, որ տեղավորվեցին դատարանի դահլիճում: Նստարաններին խիտ-խիտ նստած տաքարյուն երիտասարդների առկայությունը մեկ բան էր վկայում՝ հերթական գործն է քննվում փողոցային պարզաբանողական կռվի ու դրա հետևանքների վերաբերյալ:

Գրիգոր Կյուրեղյանի գործը «գնացած-հետ եկած» գործ է, այսինքն այն սկզբում քննվել է այս ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: Կայացվել է դատավճիռ, որը բողոքարկվել է:

Վերաքննիչ քրեական դատարանը, բողոքները քննելով, բեկանել է դատավճիռը ու գործը նորից ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հիմա գործը քննվում է Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

27-ամյա Գրիգոր Կյուրեղյանը Վրաստանի քաղաքացի է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, խնամքին՝ երկու մանկահասակ երեխաները, հաշվառված է Բոգդանովկայում, փաստացի բնակվում է Երևանում:

Նախաքննական մարմինը Գրիգոր Կյուրեղյանին մեղադրանք էր առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ու 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, օրը ցերեկով՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, մայրաքաղաքի Դրոյի 2 հասցեում գտնվող «Lemon lounge cafe» սրճարանի դիմաց, հասարակական մարդաշատ վայրում Գրիգոր Կյուրեղյանն իր մոտ ապօրինի պահվող, գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վոլոդյա Հովհաննիսյանի ուղղությամբ՝ մեկ կույր հրազենային վնասվածք պատճառելով աջ գոտկային և աջ հետույքային շրջանում, մեկ միջանցիկ հրազենային վնասվածք՝ աջ սրունքի հատվածում և մեկ միջանցիկ հրազենային վնասվածք՝ ձախ ծնկափոսի շրջանում՝ Հովհաննիսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Արձակված մյուս գնդակները, ըստ մեղադրանքի, անդրադարձել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում գտնվող մարդկանց կյանքի համար:
Բարեբախտաբար, այլ մարդ չի տուժել:

Տուժողը, ով այսօրվա դատական նիստին ներկա չէր, ծնունդով Վրաստանի Փոգա գյուղից է: Դեպքի պահին նա սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսում:

Գործը երկու դատական ատյանում քննվել է, հիմա երրորդ դատական քննությունն է կատարվում, բայց կրակոցների իրական շարժառիթը շատ մշուշոտ է, միգուցե գումարային պարտքուպահանջի հարց է եղել կողմերի միջև կամ անձնական լարված փոխհարաբերություններ, սակայն ինչպես տուժողը, այնպես էլ ամբաստանյալը չեն ընդունում դիտավորյալ կրակոցների, դիտավորյալ վնաս հասցնելու վարկածը և նշում են, որ կրակոցները եղել են զուտ պատահականության արդյունք:

Միևնույն ժամանակ գործով վկայություն կա, թե Գրիգոր Կյուրեղյանը դեպքից առաջ ասել է, որ գնում է Վոլոդյա Հովհաննիսյանի «հարցերը լուծելու»:

Նախորդ անգամ ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը որոշում է կայացրել մեղադրանքը փոփոխելու, ավելի մեղմացնելու վերաբերյալ:

Այդ որոշման համար հիմք է ծառայել մեղադրողի այն եզրահանգումը, թե դատարանում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ Գրիգոր Կյուրեղյանի կողմից կրակոցներ արձակելու ժամանակ կրակոցների ուղղությամբ այլ անձինք են եղել:

Հետևաբար, ըստ մեղադրողի այն ժամանակվա որոշման՝ հնարավոր չէ հիմնավոր համարել, թե Կյուրեղյանն ուղղակի կամ անուղղակի դիտավորություն է ունեցել իրեն մեղսագրված հանցանքը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարելու առումով: Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանում ամբաստանյալ Կյուրեղյանը ցուցմունք է տվել, թե որևէ մեկի, այդ թվում՝ տուժողի վրա կրակելու դիտավորություն չի ունեցել:

Դեպքի ժամանակ իր մոտ եղած զենքով պատահական՝ ընդամենը մեկ անգամ կրակել է ասֆալտին՝ վախեցնելու նպատակով, սակայն անկախ իր կամքից կրակահերթ է արձակվել, որից շփոթված՝ ինքը հետ է քաշվել:

Ցանկացել է զենքը դնել ապահովիչի վրա, բայց այդ ժամանակ տեղի է ունեցել երկրորդ կրակահերթը, որից ավելի է շփոթվել, նստել է մեքենա ու հեռացել:

Այդ քայլին, այսինքն՝ մեկ կրակոցով վախեցնելու քայլին էլ գնացել է, քանի որ իմացել է, որ փողոցում ընդհանրապես մարդ չկա:

Տուժողն ասել է, թե ինքը կրակողին չի տեսել, չի բղավել, թե՝ մի կրակի, հերիք ա, էլ մի արա: Նման արտահայտություններ դժվար թե հասնեին շրջակա շենքերում բնակվողների ականջներին:

Ոստիկանությունում են իրեն ասել, թե Կյուրեղյանն է կրակել, բայց ինքը դրան չի հավատում, ավելին՝ վստահ է, որ Գրիգորն իր վրա չի կրակել, իսկ թե ով է կրակել՝ տեղյակ չէ:

Շրջակա շենքերի բնակիչները կրակոցներից վախեցել են, շատերը մտածել են փողոցում կամ պատշգամբում գտնվող իրենց երեխաների մասին, ոմանք դուրս են եկել ու նայել, թե ինչ է կատարվում, որոշ վկաներ էլ զանգել են ոստիկանություն:

Դատարանում պատկերը սկսել է փոխվել: Վկաների հիշողությունը, տեսողությունը միանգամից վատացել են, պարզվել է, որ քննիչն իր ձեռքով շատերի համար ցուցմունքներ է գրել, ինքը գրել է, ինքը կարդացել, հարցաքննվողն էլ քննիչին վստահել ու համեստաբար ստորագրել է:

Մեղադրողը միջնորդել է Գրիգոր Կյուրեղյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 6 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ ամբաստանյալը ապօրինի զենք է պահել, դրանով դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել: Այս արարքների համար Գրիգոր Կյուրեղյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման, նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու նա ազատվել է պատժի կրումից:

Գրիգոր Կյուրեղյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում, եղել է շատ բուռն ուրախություն՝ ելնելով այսօրվա դահլիճի կազմից:

Սակայն ուրախությունը երկար չի տևել:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել են և՛ պաշտպանը, և՛ մեղադրողը:

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակվել, նրա կատարածը դիտավորյալ հանցագործություն չէ, անզգույշ հանցագործություն է: Կյուրեղյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանը մատնանշել է նախաքննական մարմնի ու դատարանի կողմից, իր կարծիքով, թույլ տրված սխալները, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մեղադրողն իր բողոքում ակնհայտ մեղմ է համարել Գրիգոր Կյուրեղյանի նկատմամբ սահմանված վերջնական պատիժը, ապա՝ համաներման կիրառմամբ նրան պատժից ամբողջովին ազատելը:

Ըստ մեղադրողի՝ դատարանը հաշվի չի առել արարքի հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման եղանակը, այն, որ Կյուրեղյանը վարույթն իրականացնող մարմնին այդպես էլ չի ներկայացրել հանցագործության գործիք հրազենը, որը մինչև այժմ էլ ապօրինաբար գտնվում է ինչ-որ անձանց մոտ և կարող է կրկին օգտագործվել հանցավոր նպատակներով:

Մեղադրողը խնդրել է բեկանել դատավճիռը, խստացնել պատիժը, որպեսզի Կյուրեղյանն իրական ազատազրկման ձևով պատիժ կրի կատարած հանդուգն ու վտանգավոր արարքի համար:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը մերժել է, այսինքն՝ հիմնավոր չի համարել, որ հանցագործությունը կատարվել է անզգուշությամբ: Հիմնավոր չի համարել նաև պաշտպանի նշած բացթողումները:

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն է բավարարել մեղադրողի վերաքննիչ բողոքը:

Ըստ դատական երկրորդ ատյանի՝ Կյուրեղյանի արարքը հենց մեղադրողի կողմից անհամոզիչ կերպով է վերաորակվել: Հստակ հիմնավորված չէ, որ օրը ցերեկով բանուկ փողոցում 9 կրակոց արձակելը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակ չէ նշված դիտավորյալ հանցագործության կատարման համար:

Պատժի խիստ կամ մեղմ լինելուն վերաքննիչը չի անդրադարձել, քանի որ այդ հարցը կարող է լուծվել արարքի ճիշտ որակումը տալուց հետո միայն:

Այսպիսով, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Գրիգոր Կյուրեղյանի խափանման միջոցը վերաքննիչ դատարանն ընտրել է չհեռանալու մասին ստորագրությունը, որը հետագայում փոխվել է:

Ներկայումս Գրիգոր Կյուրեղյանը նորից կալանքի տակ է: Նրա գործով վկաները նորից դատարանում փորձում են հիմնավորել իրենց վատ հիշողությունն ու վատ տեսողությունը:

Վկաների հարցաքննությունը, նրանց նախաքննական ու նախկին դատաքննական ցուցմունքների համադրումը շարունակվում է նոր դատական քննության շրջանակներում:

Մեղադրանքի ու պաշտպանական կողմերը այսօր մրցակցային ձևով էին հարցաքննում վկաներին, ինչից վկայություն տվողները ճնշվում ու ավելի էին կաշկանդվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում