ՄԱԿ-ի դիտորդները Ուկրաինայում արձանագրել են քաղաքական դրդապատճառներով մարդկանց հետապնդումների փաստեր: Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
«Մենք մի շարք դեպքեր ենք արձանագրել, երբ մարդիկ հետապնդվել են նախկին իշխանությունների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ մոտ լինելու պատճառով: Այդ մարդկանցից ոմանք ռուսախոսներ կամ ռուսներ են: Հետապնդման փաստեր եղել են, սակայն դրանք լայնամասշտաբ և պարբերական բնույթ չեն կրել»,- հստակեցրել է Շիմոնովիչը:









































