ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած ամերիկուհուն սպառնում է երկու տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը:
Ապրիլի 10-ին 36-ամյա Էլիսոն Միշել Էռնստը Լաս Վեգասի հյուրանոցում Քլինթոնի դասախոսության ժամանակ կոշիկ էր նետել ամբիոնի մոտ ելույթ ունեցող քաղաքական գործչի ուղղությամբ: Քլինթոնը չէր տուժել և տեղի ունեցածին արձագանքել էր հումորով:
Կնոջ դեմ առաջադրվել են մարդու ազատության սահմանների խախտման և բռնի գործողությունների իրականացման մեղադրանքներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը կալանքի տակ կմնա մինչև հունիսի 24-ը, երբ տեղի կունենա նրա գործի քննությունը Լաս Վեգասի դատարանում: Ըստ առաջադրված մեղադրանքների՝ նրան սպառնում է երկու տարվա ազատազրկում:









































