«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը ՊՊԾ գնդում կրակողների մեջ չի եղել, եկել է վերջում, երբ ոստիկան Գագիկ Մկրտչյանն արդեն ստացել էր վիրավորումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթացող «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալների հարցաքննության ժամանակ ասաց գործով մեղադրյալ Սեդրակ Նազարյանը։
Նա ասաց, որ պատասխանելու է միայն ոստիկանների վիրավորվելու վերաբերյալ հարցերին. «Մնացած հարցերին չեմ պատասխանի»։











































