«Ժողովուրդ»-ը գրում է. «Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Եվ նա իր բարձրության վրա չէր գտնվի, եթե չհոգար, որ անդրանիկ նիստն անցնի PR էֆեկտներով: Այդ նպատակով կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթևացնելու համար:
Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն Արգամիչի օրոք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































