41-ամյա գեղեցկուհին ոչ միայն նկարահանվել է փայլերեսի նոր գլամուրային ֆոտոշարքում, այլև անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է, որ իրեն տարիքն ընդհանրապես չի վախեցնում, գրում է viva.ua-ն:
«Կյանքն է այդպիսին և դրանից ոչ մի տեղ չես փախչի,- ասում է դերասանուհին: -Կարևորն ինքդ քեզ հետ անկեղծ լինես և ապագայից չվախենաս: Տարիքի հետ ես ավելի իմաստուն և ուժեղ եմ դառնում: Ծերացման անխուսափելի պրոցեսին պետք է որպես անխուսափելի բանի վերաբերվել: Բացի այս, կյանքը նոր է սկսվում, ո՞վ ասաց, թե ամեն ինչ անցյալում է»:









































