«Ամուսնալուծությունից հետո ինձ սեքսը չի բավականացնում, որի պատճառով էլ մարմինս թառամում է»,- GQ-ի բրիտանական տարբերակին բողոքել է ավստրալիացի 30-ամյա սուպերմոդել Միրանդա Քերը:
Այն, որ Միրանդա Քերը քիչ է սեքսով զբաղվում՝ զարմանալի է: GQ-ն տված հարցազրույցում նա խոստովանել է իր բիսեքսուալ լինելը:
Քերը չի թաքցնում, որ երբեմն սիրում է սեքսով զբաղվել անսպասելի վայրերում: Նա Mile High Club-ի անդամ է, որը համախմբում է նրանց, ովքեր ինքնաթիռում սեքսով են զբաղվել:
«Ես օդում օրգազմ եմ ապրել, երբ մենակ եմ եղել և ոչ միայն,- խոստովանել է սուպերմոդելը:- Ես փորձերի համար փակ չեմ»:
Այս անզգույշ արտահայտությունների համար Միրանդային քննդատել է 43-ամյա դերասանուհի Ջեյն Հոլը. «Նա խայտառակել է ինքն իրեն: Դու կարող ես այդպիսի բաների մասին մտածել, սակայն խոսել դրա մասին պետք չէ: Եթե նա սեքս է վաճառում, ապա պետք է հենց դրա մասին էլ խոսի»,- ասել է Հոլը:










































