«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգի տրանսֆերը և դրա դիմաց պատրաստ է կատալոնական ակումբին վճարել 15 մլն եվրո, հաղորդում է Goal-ը: Հաղորդվում է, որ անգլիական ակումբն արդեն հանդես է եկել պաշտոնական առաջարկով:
Պետք է ընդգծել, որ Transfermarkt հանրահայտ ինտերնետ-պորտալը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո: Կամերունացի խաղացողն Իսպանիայի գործող չեմպիոնի կազմ է տեղափոխվել 2012 թվականին` Լոնդոնի «Արսենալ»-ից: Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Սոնգն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, որոնցից 11-ը` մեկնարկային կազմում` դառնալով 1-ական ինքնագոլի և դեղին քարտի հեղինակ:









































