Գիտնականները հայտնում են, որ վտանգավոր բակտերիաները, որոնք այսօր տարեկան հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում, ոչ միշտ են այդպիսին եղել:
Սկզբում միկրոօրգանիզմները միանգամայն անվնաս են եղել խոշոր կաթնասունների համար: Կենսաբաններն ուսումնասիրել են բակտերիաների՝ վնասակար դառնալու գործընթացը:
Հետազոտության առարկա է դարձել A խմբի β-հեմոլիտիկ ստրեպտոկոկը (GAS բակտերիա): Չնայած այն բանին, որ այդ պաթոգենն առաջացնում է նեկրոտիկ ֆասցիիտ, այն պատասխանատվություն է կրում նաև մի շարք այլ վտանգավոր ինֆեկցիաների համար: Այդ բակտերիայով տարեկան վարակվում է մոտ 600 մլն մարդ, որից 500 հազարը մահանում է:
Գիտնականների հաշվարկներով՝ GAS բակտերիայի առաջացրած ինֆեկցիաներից մարդկությունը տառապում է 1980-ականներից՝ ասվում է PNAS ամսագրում:










































