Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պետք է հարկային արտոնություններ տրվեն բացառապես ռազմական նպատակով ռազմական տեխնիկայի ներմուծման համար:
«Որևէ մեկը չի կարող բացառել, որ չեն լինի ապրիլյան պատերազմի նման ֆորս-մաժորներ: Այս նախագիծը այդ ֆորս-մաժորների համար է»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ այն գործընկերները, ովքեր հասան ֆիդայիներին, միջնադար, ինկվիզիցիա, առնվազն չեն կարդացել օրենքի նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում: