Marvel-ի ղեկավար Քևին Ֆայգին պատասխանել է Մարտին Սկորսեզեի քննադատությանը, թե Marvel-ի ֆիլմերն իսկական կինո չեն: Նա ասել է, որ հայտնի ռեժիսորի խոսքերն «արդարացի չեն»:
«Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ և դա անարդար եմ համարում: Անձամբ ես և բոլոր նրանք, ովքեր աշխատում են ֆիլմերի վրա, սիրում են կինոն, սիրում են ֆիլմեր, կինոթատրոններ են հաճախում և որպես հանդիսատես ապրում են իրենց տեսածով»,- նշել է Ֆայգին:

Ավելի վաղ Սկորսեզեն 2 անգամ արտահայտվել էր Marvel-ի ֆիլմերի մասին: Վերջին անգամ դա տեղի է ունեցել BAFTA-ի դասախոսության ժամանակ, երբ Մարտինը կրկին քննադատել է այդ ֆիլմերը:
«Դա կինո չէ, դա մի ուրիշ բան է: Դրանք մեզ չպետք է գերեն, իսկ կինոթատրոնները պետք է դեմ դուրս գան և սյուժեով ֆիլմեր ցուցադրեն»: Սկորսեզեն նաև ասել է, որ գերհերոսներով ֆիլմերը լավագույն դեպքում ադրենալինային տեսարաններ է համարում:










































