ԵՊՀ ուսանողները վճռական են տրամադրված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում, և անգամ վարչապետի հետ զրույցից հետո չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակելու են պայքարը, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
«Նախարարն իրոք իր պաշտոնավորման ընթացքում շատ թերություններ է ցույց տվել։ Երբ նա ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի կեսից դուրս եկավ դահլիճից, դա ամենամեծ անհարգալից վերաբերմունքն էր մայր բուհի նկատմամբ։ Բացի այդ՝ մենք շատ խնդիրներ ենք տեսնում նաև կրթության ոլորտում», – ասաց նա։