Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀԿ-ն սպասո՞ւմ է ԵԺԿ նախագահի ուղերձին

Նախնական որոշմամբ` մայիսի 24-ին տեղի կունենա Հանրապետական կուսակցության հերթական՝ 15-րդ համագումարը: Այժմ ՀՀԿ-ն սկզբնական, շրջանային և մարզային կառույցներում նիստեր է անցկացնում և համագումարի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում: Ինչպես տեղեկացրել ենք, անցած ուրբաթ ՀՀԿ-ի Կենտրոնի կառույցի նիստին մասնակցում էր նաև այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ համագումարում վերընտրվելու է կուսակցության նախագահը՝ ամենայն հավանականությամբ նորից Ս. Սարգսյանը, ինչպես նաև՝ Գործադիր մարմնի անդամները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի նախավերջին՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած համագումարի ժամանակ այդ կուսակցության գործադիր մարմնի կազմն ընդլայնվեց, և այդ կառույցում ընդգրկվեցին ևս վեց անդամներ՝ Արմեն Աշոտյանը, Դերենիկ Դումանյանը, Հերմինե Նաղդալյանը, Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը և Կարեն Ավագյանը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ իրենց համագումարի օրը կարող է փոխվել: Նա նաև ասաց, որ այն կրկին անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, և հրավիրվելու են մոտ 1800 պատվիրակներ:

Հիշեցնենք նաև, որ անցած տարի նախագահական ընտրություններից առաջ էլ անցկացվել էր կուսակցության արտահերթ՝ 13-րդ համագումարը: Այն նշանավորվեց ԵԺԿ այն ժամանակվա նախագահ Վիլֆրիդ Մարտենսի սկանդալային տեսաուղերձով, որը համագումարի ժամանակ ցուցադրվեց: Նա իր ելույթում ընդգծել էր, որ «Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների և ժողովրդավարական ստանդարտների կարևորությունը»: «Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու և ժողովրդավարությունը համախմբելու համար: ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում»,- ՀՀԿ-ին ուղղված իր ուղերձում այսպիսի հայտարարություն էր արել Վ. Մարտենսը:

ԵԺԿ նախագահի այս հայտարարությունը սուր քննադատության արժանացավ Հայաստանի քաղաքական ուժերի կողմից: Շատերը գտնում էին, որ նախագահական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ Վ. Մարտենսը նման արտահայտություններով Ս. Սարգսյանի համար գովազդ է անում: Իսկ ԵԺԿ նախագահը Ս. Սարգսյանին ու ՀՀԿ-ին նման ջերմ ուղերձ էր հղել, քանի որ Հայաստանը մեծ թափով առաջ էր ընթանում Արևելյան գործընկերության ծրագրում և անընդհատ հայտարարում էր, որ ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՀԿ-ն նաև ԵԺԿ անդամ է:

«Ժողովրդավարական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը»,- իր այդ ուղերձում դիմելով Ս. Սարգսյանին՝ ասել էր Վ. Մարտենսը:

Սակայն ԵԺԿ նախագահի ուղերձից, համագումարից և նախագահական ընտրություններից ամիսներ անց՝ սեպտեմբերի 3-ին, Ս. Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը: Իսկ Արևելյան գործընկերությունն ու Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեր երկրի համար մնացին թղթի վրա:

Այսքանից հետո ԵԺԿ-ն նորից նման ջերմ մասնակցություն կցուցաբերի՞ ՀՀԿ-ի այս համագումարին: ԵԺԿ նոր նախագահ Ջոզեֆ Դոլը նույնքան ջերմ տեսաուղերձ կհղի՞ ՀՀԿ-ին ու Ս. Սարգսյանին: «Կարծում եմ, այո, ինչու՝ ոչ»,- պատասխանեց Ռ. Թադևոսյանը:

Բայց չէ՞ որ Ս. Սարգսյանն ու ՀՀԿ-ն մերժելով եվրաասոցացումը՝ ընտրեցին Մաքսային միությանը միանալու տարբերակը: Իսկ դրանից հետո եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաներ իրենց հիասթափությունն են հայտնել այդ քայլի նկատմամբ: «Ես այդ կարծիքին չեմ: Մեր համագործակցությունը միայն դրանով չէր պայմանավորված: Պետք չի խեղաթյուրել իրավիճակը: Մենք ունենք լրջագույն և երկարատև համագործակցության ծրագրեր, որը կատարում ենք: Այդ կապերը եղել են վաղուցվանից»,- ասաց Ռ. Թադևոսյանը:

Միգուցե այս անգամ ՀՀԿ-ն իր համագումարին ներկայանալի հյուրեր ունենա ՄՄ անդամ երկրներից: «Ինչու միայն: Չինաստանի կոմկուսից ենք պատվիրակություն և ուղերձ ունեցել»,- եզրափակեց Ռ. Թադևոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում