ՄԱԿ-ը զգուշացրել է Ուկրաինայում ազգայնական հռետորաբանության վտանգավորության մասին, որը կարող է բացասաբար ազդել երկրի իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ հարցը հատկապես մեծ նշանակություն ունի մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս մասին ասվում է Ուկրաինայում մարդու իրավունքների իրավիճակին առնչվող ՄԱԿ-ի դիտորդների զեկույցում: Զեկույցը կազմել է մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Որոշ քաղաքական ուժերի, խմբերի կամ անհատների կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզը, որը խտրականություն, թշնամանք կամ բռնություն է հրահրում, ինչպես նաև Մայդանում ազգայնական հռետորաբանությունը կարող են բացասաբար ազդել Ուկրաինայի իրավիճակի վրա»,- ասվում է փաստաթղթում:



































