Իշխանությունները համաձայնեցնում են Զինված ուժերի տեղաբաշխման հետ կապված բոլոր հարցերը՝ հակաահաբեկչական գործողության շրջանակներում մարդկային զոհերից խուսափելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը:
«Հակաահաբեկչական գործողության ժամանակ բանակը գործի դնելու Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը մի քանի ժամ առաջ է ստորագրվել: Հենց նոր ավարտվեց Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ խորհրդակցությունը՝ բոլոր հարցերը համաձայնեցնելու համար՝ կապված զինված ուժերի տեղաբաշխման և գործողության այլ մանրամասների հետ: Այդ մանրամասներն անհրաժեշտ է լավ մշակել՝ ունենալու համար ոչ թե մարդկային զոհեր, այլ արդյունք»,- գրել է Սյումարը:








































