ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը նախընտրում է ուկրաինական ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղին, սակայն Ռուսաստանի գործողությունները չեն տանում դրան:
Ինչպես հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, Օբաման նշել է, որ ուկրաինական իշխանությունները ներկայացրել են երկրում իշխանության ապակենտրոնացման խնդրի լուծման իրական առաջարկներ:
«Որոշումը պետք է ընդունեն ուկրաինացիներն անձամբ, մենք միշտ աջակցել ենք և կաջակցենք նման մոտեցումը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, Պուտինն Օբամայի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուսական միջամտության վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունը հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա:









































