Լուրեր
Մենք ստացել ենք շատ կարևոր տեղեկություն. Անդրանիկ Քոչարյան
  • 16:13
  • 2019-11-08
  • Դիտումներ՝ *

Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել», – լրագրողներին ասաց Անդրանիկ Քոչարյանը:

  • Դիտումներ՝ *